Լրահոս

08.06.2019 13:31


2-ամյա աղջնակը ընկել է 7-րդ հարկի իրենց տան պատուհանից

2-ամյա աղջնակը ընկել է 7-րդ հարկի իրենց տան պատուհանից

Ավանում 2-ամյա աղջնակը երեկ երեկոյան ընկել է 7-րդ հարկի իրենց տան պատուհանից: Ժամը 23:00-ին ծայրահեղ ծանր վիճակով ընդունվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ: Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։

Երեխայի մոտ կան զուգակցված վնասվածքներ, միացված է արհեստական շնչառություն: Այս պահի դրությամբ կյանքին վտանգ սպառնում է: Երեխան գտնվում է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության ներքո:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը