Քաղաքական

08.06.2019 13:21


«Սևազգեստներն» իրականում սև հագուստներով չեն. Վանեցյանը` Փաշինյանի հայտարարության մասին

«Սևազգեստներն» իրականում սև հագուստներով չեն. Վանեցյանը` Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիշատակած «սևազգեստ խմբերի» շրջանակը ԱԱԾ–ի համար պարզ է։ Դիլիջանում ընթացող «Մտքերի հայկական գագաթնաժողովի» ընթացքում, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Մարդիկ կան, որոնք քարոզում են ատելություն, քարոզում են ուժի կիրառում և այլն։ Եթե կլինեն հստակ դեպքեր, որոնց համար Քրեական օրենսգրքով նախատեսված կլինի պատիժ, այդ անձանց նկատմամբ կիրականացվեն օրենքով մեզ տրված բոլոր լիազորությունները, որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից»,–ասաց ԱԱԾ տնօրենը։

Թե անձանց ինչ շրջանակի մասին է խոսքը, Վանեցյանը չցանկացավ բացահայտել` ասելով, որ այն պարզ կդառնա, երբ կլինեն կոնկրետ արարքների հետևանքով բերման ենթարկվածներ։

Իսկ մինչ այդ հայտնեց, որ այդ մարդիկ իրականում սև հագուստներով չեն, ինչպես տարածվել է հանրության շրջանում։

«Նման բան չկա։ Իրականում այն, ինչ կա, բոլորը շատ լավ հասկանում են, վարչապետը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնել է, և պետք չէ բառախաղի միջոցով ինչ–որ սենսացիաներ փնտրել»,–ասաց նա։

ԱԱԾ տնօրենը եզրափակեց` կլինեն հստակ դեպքեր, կլինեն գործողություններ իրավապահների կողմից:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը