Դատարանը պարտավորեցրել է Արսեն Թորոսյանին ներողություն խնդրել Արա Մինասյանից
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Ս. Երիցյանի, բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ Արա Մինասյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Արսեն Թորոսյանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության` հրապարակայնորեն ներողություն խնդրելու և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջների մասին:
Արա Մինասյանը պահանջել էր նաև Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը պարտադրել հրապարակայնորեն ներողություն խնդրել «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ պատասխանող Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջի միջոցով ուղիղ եթեր դուրս գալու, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու, ներողություն խնդրելու եղանակով, անհնարինության դեպքում՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում:
Դատարանը վճռել է բավարարել Արա Մինասյանի հայցը և պարտավորեցրել է պատասխանողներ Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում 27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Տուշոնկեքի» մասին վերնագրված հրապարակային խոսքում արված արտահայտությունները հերքել հետևյալ կերպ. վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի (https://www.facebook.com/ATorosyanOfficial/) «ուղիղ եթերի» միջոցով, (տեսանյութը վերնագրել «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ») բանավոր խոսքի միջոցով հանդես գալ հետևյալ բովանդակությամբ, թե Արա Մինասյանի հասցեին 27.07.2018 թվականին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով արված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, որը հերքում եմ»:
Դատարանի վճռով նախատեսվում է նաև Արսեն Թորոսյանից և ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Մինասյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Ավել վճարված պետական տուրքի 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամը վերադարձնել Արա Մինասյանին:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Աղբյուրը՝ Tert.am