Քաղաքական

07.06.2019 20:28


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հունիսի 7-ի արտահերթ նիստում փաթեթին կողմ քվեարկեց 72, դեմ՝ 32 պատգամավոր։

Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին՝ ներկայացնելով անհամաձայնությունները:

Նա, մասնավորապես, նշեց, որ նվազագույն ամսական աշխատավարձը չպետք է հարկվի:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ իրենց անհամաձայնությունը մի շարք դրույթների վերաբերյալ արդեն հայտնել են: Նա շեշտեց, որ խմբակցությունը երբեք դեմ չի եղել եկամտահարկի համահարթեցմանը: «Մենք դրա կիրառմանն ու բացասական ազդեցությունների չչեղարկումն է, որ քննադատում ենք»,-նշեց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ կան ընդունելի և ոչ ընդունելի դրույթներ: «Այնպես չի լինում, որ մի մասին կողմ լինեք, մյուսին՝ դեմ: Ընդհանուր փաթեթն է դրվում քվեարկության, և արդյունքում դեմ եք լինում այն մեծ թվով բարելավվող դրույթներին»,-նշեց նա ու հավելեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Այս խորագրի վերջին նյութերը