Աշխարհ

07.06.2019 19:39


Նախիջևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը

Նախիջևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը

Հունիսի 7-ին մեկնարկել է «Անդրդվելի եղբայրություն–2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը: Առաջին օրը խաղարկվել են մշտական տեղակայման վայրերից դեպի օպերատիվ շրջաններ զորաշարժի դրվագներ:

Զորավարժությունից կադրեր է հրապարակել նաև Ադրբեջանի ՊՆ-ն: Նախիջևանի առանձին համազորային բանակի մոտոհրաձգաին ստորաբաժանումներից բացի վարժանքներին ներգրավվել են հրթիռահրետանային, ինժիներասակրավորային և ՀՕՊ, ինչպես նաև Ներքին զորքերի ստորաբաժանումներ:

Ներգրավված տեխնիկայի թվում են՝ «Սմերչ», T-300 «Քասրղա» և 122մմ տրամաչափի այլ ՀԿՌՀ-ներ, «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգեր, քարշակվող այլ հրետանային միջոցներ, Տ-90 և Տ-72 տանկեր, ՀՄՄ-ներ, «ՕՍԱ» ԶՀՀ-ներ:

Զորավարժությանը մասնակցելու համար Նախիջևան էր ժամանել նաև Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանում՝ իր հետ բերելով առնվազն 6 միավոր ACV-15 ՀՄՄ: Վարժանքների համար թուրքական կողմը իր հետ զինտեխնիկա նախկինում ևս՝ 2017-ին, բերել է Նախիջևան, ընդ որում կրկին հենց ACV-15-եր:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վարժանքներին ներգրավված են շուրջ 5000 անձնակազմ, 200-ի տանկ և զրահատեխնիկա, 180 հրթիռահրետանային միջոց, 21 միավոր ինքնաթիռ, ուղղաթիռ և ԱԹՍ:

Վարժանքները տևելու են մինչև հունիսի 11-ը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը