Քաղաքական

07.06.2019 19:30


Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազության բողոքները դատարանը կքննի հունիսի 12-ին

Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազության բողոքները դատարանը կքննի հունիսի 12-ին

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի աշխատակազմը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի քրեական գործի վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումների դեմ ՀՀ դատախազության բողոքները Վերաքննիչ դատարանում վարույթ է ընդունվել։

Գործը նշանակվել է դատական քննության հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին։ Այն մակագրվել դատավոր Արմեն Դանիելյանին:

Այս խորագրի վերջին նյութերը