Աշխարհ

07.06.2019 20:57


Կարսի թուրք գործիչը փառաբանել է Անի քաղաքի բռնազավթումը հայերից

Կարսի թուրք գործիչը փառաբանել է Անի քաղաքի բռնազավթումը հայերից

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Կարսի նահանգային վարչության ղեկավար Ադեմ Չալքընը սոցցանցում գրառում է արել. «Կարսը իսլամ է, Կարսը Թուրքիա է»:

Չալքընը փառաբանել է նախնիների նվաճողական քաղաքականությունը, Անի քաղաքի բռնազավթումը հայերից:

«Հերոսական Կարսը իր ոգին ստացել է Անիի նվաճող Ալփարսլան սուլթանից, իսկ կեցվածքը՝ Կովկասյան լեռնաշխարհից»,- ասվում է գրառման մեջ:

Ըստ նրա՝ թուրքերը գիտեն համախմբվել Կարսի բերդի պես և դիմակայել «հայկական քամուն»:

Այս խորագրի վերջին նյութերը