Աշխարհ

07.06.2019 15:50


«Անկիրթ անտաշներ». Տիգրան Քեոսայանը հղի կնոջ հետ կապված միջադեպից հետո կդիմի իրավաբանների

«Անկիրթ անտաշներ». Տիգրան Քեոսայանը հղի կնոջ հետ կապված միջադեպից հետո կդիմի իրավաբանների

Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը մտադիր է իրավաբանների հետ քննարկել կոնֆլիկտը, որը տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի աշխատակից Լյուբով Սոբոլի եւ հղի կնոջ՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի միջեւ։ Այս մասին նա հայտնել է «Говорит Москва» ռադիոկայանին։

«Կժամանեմ եւ կմտածեմ, իրավաբանների հետ կորոշենք՝ ինչ անել։ Նա (Սոբոլը) նաեւ համացանցում է հրապարակում, թե ինչպես է ոչ կոռեկտ ձեւով հարցեր տալիս։ Դա պարզապես շապիտո կրկեսն է։ Եթե դա ընդդիմություն է, ապա ես ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ եմ։ Անկիրթ անտաշներ եւ հիստերիկներ»,- ասել է նա։

Քեոսայանը հավելել է, որ Մարգարիտա Սիմոնյանն իրեն նորմալ է զգում, բժիշկներն անում են ամենն, ինչ անհրաժեշտ է։

Լրագրողի ինքնազգացողության մասին պատմել է նաեւ «Эхо Москвы»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Բենեդիկտովը։ Telegram-ի իր ալիքում նա նշել է, որ առավոտյան հանել են կաթոցիկը։

«Ընդ որում, քանի որ հղիության 18-րդ շաբաթն է, բժիշկները մշտական հսկողություն են առաջարկում»,- եզրափակել է Բենեդիկտովը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը