Աշխարհ

07.06.2019 15:55


«Ջանա, առողջացիր». Կանդելակին «մադամ Սոբոլի դեմքին թքելու» ցանկություն է հայտնել

«Ջանա, առողջացիր». Կանդելակին «մադամ Սոբոլի դեմքին թքելու» ցանկություն է հայտնել

Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին, որն ընկերական հարաբերություններ ունի RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ, մեկնաբանել է ակտիվիստ Լյուբով Սոբոլի հետ սկանդալից հետո նրա հոսպիտալացումը։

«Երեկ լրահոսում տեսնելով Մարգարիտա Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութը՝ ցանկացած նորմալ մարդ կցնցվեր։ Ապա հաստատապես կցանկանար թքել մադամ Սոբոլի դեմքին կամ պարզապես ապտակ տալ՝ ասելով. «Աղջի՛կ, արթնացիր»»,- Telegram-ի ալիքում գրել է Կանդելակին։

«Սակայն մադամը չի արթնանա, քանի որ նա «brainwashed» է (անգլերենից թարգմանաբար զոմբիացված)։ Նրա, ինչպես եւ նրա ղեկավարի մոտ բացարձակապես խառնված են պատվի, արժանապատվության եւ բարոյականության մասին բոլոր պատկերացումները։ Լյոշա (բլոգեր Ալեքսեյ Նավալնի), արի ինչ-որ իշխանության, 17 թվականը ձեզ հեքիաթ կթվա։ Նա ինձ դեռ 10 տարի առաջ է լյուստրացիա եւ ճամբար խոստացել»,- նշել է հեռուստահաղորդավարուհին։

«Ջանա, իսկ դու առողջացիր։ Մենք դեռ պետք է վերադաստիարակենք ֆաշիստներին»,- եզրափակել է նա։

Ավելի վաղ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը հայտարարել է, որ մտադիր է իրավաբանների հետ քննարկել կոնֆլիկտը, որը տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի աշխատակից Լյուբով Սոբոլի եւ իր հղի կնոջ միջեւ։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը