Լրահոս

07.06.2019 15:25


Մասնագիտությամբ բուժքույր քույրերը «Երևան «Մոլ»-ից հագուստ գողանալու պահին բռնվել են

Մասնագիտությամբ բուժքույր քույրերը «Երևան «Մոլ»-ից հագուստ գողանալու պահին բռնվել են

Արշակունյաց պողոտայից «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով հունիսի 6-ին Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկել Երեւանի բնակիչ 40-ամյա Գայանե Ս.-ին եւ Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Արմենուհի Ս.-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ոստիկանների ստացված օպերատիվ տվյալները հավաստի են եղել, եւ Գայանե Ս.-ի մանկասայլակի մեջ հայտնաբերվել են «Full and Bear» տեսակի 3 հատ բլուզ, «Stradivarius» տեսակի տաբատ ու բլուզ եւ «Mango» տեսակի տաբատ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արմենուհի Ս.-ն ոստիկաններին հայտնել է, որ նշված ապրանքները ինքը փորձել է գողանալ «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնում գործող տարբեր խանութ-սրահներից։ Գայանեն եւ Արմենուհին հարազատ քույրեր են եւ մասնագիտությամբ բուժքույրեր են։

Այս խորագրի վերջին նյութերը