Աշխարհ

07.06.2019 18:11


Թրամփը նախատեսում է նոր արտակարգ դրություն հայտարարել Մեքսիկայի համար տուրքեր մտցնելու նպատակով

Թրամփը նախատեսում է նոր արտակարգ դրություն հայտարարել Մեքսիկայի համար տուրքեր մտցնելու նպատակով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է նոր արտակարգ դրություն մտցնել երկրում, որպեսզի տուրքեր մտցնի մեքսիկական ներմուծման վրա՝ Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ միգրանտների հոսքի պատճառով, տեղեկացնում է The Hill-ը։

Փաստաթղթի համաձայն՝ նոր արտակարգ դրությունն անհրաժեշտ է, որովհետեւ «Մեքսիկայի կառավարությունը չի կարողանում արդյունավետ միջոցներ ձեռնարկել միգրանտների հոսքը դադարեցնելու համար, որոնք ապօրինաբար գալիս են Միացյալ Նահանգներ Մեքսիկայով»։

Փետրվարին Թրամփի վարչակազմը արտակարգ դրություն էր հայտարարել հարավային սահման Ազգային գվարդիա ուղարկելն արդարացնելու համար, որը պետք է օգներ մաքսային եւ սահմանապահ ծառայությունների աշխատակիցներին։

Սպիտակ տունը հայտարարել է, որ նախատեսում է տուրքեր մտցնել 1977 թվականի Արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքին համապատասխան, որը թույլ է տալիս նախագահին միակողմանի գործողություններ իրականացնել «արտասովոր եւ արտակարգ սպառնալիքին դիմակայելու» համար երկրում արտակարգ դրության ժամանակ։

Բայց նոր ազգային արտակարգ դրությունը, հավանաբար, կհակադարձվի հանրապետականների եւ դեմոկրատների կողմից, որոնք ասում են, որ Թրամփը դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաեւ կարող են նոր իրավական խնդիրներ առաջանալ։

Անցած շաբաթ Թրամփը սպառնացել էր 5–տոկոսանոց տուրք մտցնել մեքսիկական ամբողջ ներմուծման վրա, որը կավելանա եւս 5 տոկոսով ամեն հաջորդ ամիս՝ հասնելով 25 տոկոսի հոկտեմբերին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը