Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է. շնչում է թթվածնային դիմակով. ԲԿ–ի փոխտնօրեն
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից ծայրահեղ ծանր վիճակով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը:
Նա նշեց, որ Գրիգորյանը Վերակենդանացման բաժանմունքում է, շնչում է թթվածնային դիմակով։
Մանուկյանի խոսքով՝ Գրիգորյանի արյան մեջ շաքարի մակարդակը 28 է, ինչը նորմայից 5 անգամ բարձր է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել էին «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետեւ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Պաշտպանների պնդմամբ՝ նրան «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել առանց բժիշկների համաձայնության։