Աշխարհ

07.06.2019 11:39


«Տիեզերք թռչելու պատճառը Երկիրը փրկելն է». Ջեֆ Բեզոս

«Տիեզերք թռչելու պատճառը Երկիրը փրկելն է». Ջեֆ Բեզոս

Amazon-ի, ինչպես նաեւ Blue Origin աերոտիեզերական ընկերության տնօրեն եւ հիմնադիր Ջեֆ Բեզոսը լավ հարց է համարել այն, թե արդյոք երբեւէ Լուսնի վրա կհայտնվե՞ն Amazon-ի հանձնման կետեր։ Խոսակցությունն այս մասին տեղի է ունեցել Լաս Վեգասի Re:MARS կոնֆերանսում, որը կազմակերպել էր Amazon ընկերությունը, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով CNBC հեռուստաալիքին։

Բեզոսը կոնֆերանսում ելույթ է ունեցել եզրափակման օրը։ Հաղորդավարը հետաքրքրվել է նրանից. «Ի՞նչ եք կարծում, երբեւէ Լուսնի վրա Amazon-ի հանձնման կետեր կհայտնվեն»։ «Շատ լավ հարց է։ Ես երբեք չեմ մտածել այդ մասին։ Մենք կսկսենք հեղուկ ջրածին եւ հեղուկ թթվածին մատակարարել։ Դա շատ փոքր ընտրություն կլինի, բայց փոխարենը՝ շատ կարեւոր»,- պատասխանել է Բեզոսը ոչ առանց հեգնանքի, նկատում է հեռուստաալիքը։

Հաղորդավարը հետաքրքրվել է նաեւ այն մասին, թե ինչու է նրա Blue Origin-ը կենտրոնացել Լուսնի հետազոտությունների վրա։

«Տիեզերք թռչելու պատճառը, իմ կարծիքով, այն է, որպեսզի փրկենք Երկիրը»,- ասել է Բեզոսը։ Նա ավելացրել է, որ հազիվ թե այն, ինչ նա ասում է, տեղի կունենա իր կյանքի օրոք, բայց նա հույս ունի, որ մարդկության ապագա սերունդներին անհրաժեշտ է ծանր արդյունաբերությունը տեղափոխել Երկրի սահմաններից դուրս։

Բեզոսը հրաժարվել է ապագայի կանխատեսումներ անել։

«Դժվար է տասնամյակներ առաջ կանխատեսումներ անել, եւ հաճախ դրանք սխալական են։ Միակ լավ բանն այն է, որ ոչ ոք չի գնում եւ չի ստուգում»,- ասել է նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը