Լրահոս

06.04.2010 17:16


Շիրակ Թորոսյան. «Գուցե էլ մենք չե՞նք վստահում ՀՀ նախագահին»

Խորհրդարանում այսօր քննարկվել է ՀՅԴ պատգամավորների ներկայացրած «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դրական եզրակացություն չէր ստացել։

Հարակից զեկուցող Շիրակ Թորոսյանը ներկայացրել է, թե ինչու այդ օրինագիծը դրական եզրակացություն չի ստացել, ապա ՀՀ սահմանադրությունից հոդվածներ ընթերցել այն մասին, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն ՀՀ նախագահն է։

-Գուցե էլ մենք չե՞նք վստահում ՀՀ նախագահին և ուզում ենք իրադարձությունների մեջ ներքաշել նաև խորհրդարանը։  Խորհրդարանի կոալիցիոն մեծամասնությունը հենց նախագահին է ներկայացնում,-ասել է Շ. Թորոսյանն ու ավելացրել, թե նման փոփոխությունը ոչնչի չի բերի։ Եվ հաշվի առնելով այս ամենը՝ հանձնաժողովը դեմ է քվեարկել, և ես այս տեսակետը ներկայացնում եմ որպես կոալիցիոն մեծամասնության տեսակետ ու ենթադրում եմ, որ օրինագիծը դրական եզրակացություն չի ստանա նաև խորհրդարանում։

Հակադարձելով  Շիրակ Թորոսյանին՝ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հորդորել է կոալիցիայի կարծիքը չկապել հանձնաժողովի կարծիքին։

-Երբեք Ձեզ չի հաջողվի սեպ խրել իմ ու ՀՅԴ-ի միջև,-արձագանքել է Շ. Թորոսյանը, -ՀՅԴ-ն իմ կողմից հարգված լավագույն կուսակցություններից մեկն է։

Տեղից արձագանքելով այս երկխոսությունը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե Ստեփան Սաֆարյանն ընդհանրապես նման ցանկություն չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը