«Չկա այնպիսի ստոր ու ցածր արարք, որին այս մարդիկ պատրաստ չլինեն գնալ». Սոլովյովը՝ հղի Մ. Սիմոնյանի հետ տեղի ունեցածի մասին (տեսանյութ)
ՌԴ հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կողմնակից Լյուբով Սոբոլի գործողությունները, որի հետ միջադեպից հետո RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հոսպիտալացվել է:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, «Էխո Մոսկվի» ռադիոկայանում Լյուբով Սոբոլի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Մարգարիտա Սիմոնյանը, որը գտնվում է հղիության վերջին եռամսյակում, հոսպիտալացվել է:
«Սոբոլն իր ռեպերտուարի մեջ է. չկա այնպիսի ստոր ու ցածր արարք, որին այս մարդիկ պատրաստ չլինեն գնալ»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:
Բացի այդ, ըստ նրա, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի աշխատակիցները պետք է ավելի լավ հոգ տանեին իրենց հյուրի հարմարավետության մասին:
«Իսկ նրանք, վստահ եմ, եթե չեն նպաստել, ապա չեն էլ խոչընդոտել նման սադրանքին»,- ասել է նա:
Ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանը պատմել էր հղիության ընդհատման սպառնալիքի մասին: Նա հայտարարել է, որ առաջիկա օրերին կգտնվի բժիշկների հսկողության տակ:
Սիմոնյանը Telegram-ում գրել էր, որ գնացել է ռադիոկայան՝ հարցազրույցի և մուտքի մոտ հանդիպել իրեն սպասող Սոբոլին՝ տեսախցիկը ձեռքին:
Հրապարակված տեսանյութում Սոբոլը խնդրում է Սիմոնյանին մեկնաբանել տեղեկությունը, թե Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, իբր, «բնակարաններ է բաժանում իր ենթականերին»:
Սիմոնյանը հրաժարվել է մեկնաբանել և նշել, որ հարցազրույցի համար պետք է պայմանավորվել մամուլի ծառայության հետ: Նավալնիի կողմնակիցը շարունակել է պնդել, որ Սիմոնյանը պատասխանի իր հարցին, սակայն RT-ի գլխավոր խմբագիրն ասել է, որ չի ցանկանում խոսել Սոբոլի հետ և խնդրել է ռադիոկայանի աշխատակազմին հեռացնել, քանի որ իրեն նյարդայնանալ չի կարելի:
Սիմոնյանի խոսքով՝ ռադիոկայանի աշխատակիցներն ասել են, որ Սոբոլը նրան մուտքի մոտ սպասել է մոտ կես ժամ, հետո սկսել է նրա հետևից քայլել միջանցքով: Նա նշել է, որ Սոբոլը գեղեցիկ աղջիկ է, բայց անընդունելի է հղի կնոջը հետապնդելով՝ կազմակերպել իր նախընտրական քարոզարշավը:
Նշվում է, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը տհաճ միջադեպի համար ներողություն է խնդրել Մարգարիտա Սիմոնյանից:

Աղբյուրը՝ tert.am