Լրահոս

23.02.2010 09:44

Սևիլիայում անհայտ անձը Էրդողանի վրա կոշիկ է նետել

Սևիլիայում անհայտ անձը Էրդողանի վրա կոշիկ է նետել

Ինչպես տեղեկացնում է իսպանական «El Mundo» պարբերականը, պաշտոնական այցով Իսպանիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Էրդողանը հերթական «կոշիկ նետողի» թիրախն է դարձել։

Թերթի տվյալներով՝ Էրդողանը Սևիլիայում էր գտնվում, քանի որ նրան պետք է հանձնեին ծայրահեղականության դեմ պայքարին ուղղված «Քաղաքակրթությունների դաշինք» նախաձեռնությանն աջակցելու համար NODO հիմնադրամի մրցանակը։

Երբ վարչապետն ավտոմեքենա է նստել՝ Անդալուզիայի մայրաքաղաքի օդանավակայան հասնելու համար, անհայտ անձը «Կեցցե Քուրդիստանը» բացականչելով՝ կոշիկ է նետել նրա վրա։ Կոշիկը կողքով է անցել, իսկ անվտանգության ծառայությունն ակնթարթորեն չեզոքացրել է նետողին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։