Հարցազրույց

06.06.2019 20:45


Վարչապետ Փաշինյանն այլևս չունի «զոհի» կարգավիճակ Ստրասբուրգի դատարանում

Վարչապետ Փաշինյանն այլևս չունի «զոհի» կարգավիճակ Ստրասբուրգի դատարանում

Հարցազրույց Սարգիս Գրիգորյանի հետ (GPartners իրավաբանական գրասենյակ)

-Այ, Դուք պնդում եք, թե Նիկոլ Փաշինյանն այլևս չունի «զոհի» կարգավիճակ: Մանրամասնեք խնդրեմ, ի՞ նչ նկատի ունեք այդ ասելով։

-Տեսեք, 2010 թվականին Ն. Փաշինյանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պնդելով, որ իր կալանավորումը մարտի 1-ի դեպքերի առնչությամբ եղել է անօրինական (ի թիվս Կոնվենցիայի այլ հոդվածների խախտման), և քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ է ունեցել։

Կոնվենցիայով ամրագրված է, որ դիմողը պետք է ունենա «զոհ»-ի կարգավիճակ։

Նշված կարգավիճակի բացակայությունը հիմք է, որ գանգատը ճանաչվի անընդունելի Դատարանի կողմից կամ եթե դիմողը կորցրել է այդ «զոհ»-ի կարգավիճակը դատավարության ընթացքում. Դատարանը կարող է որոշել գանգատը հանել գործերի ցուցակից։

Այսպիսով, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության վարչապետ` Ն. Փաշինյանը բազմիցս հայտնել է իր պաշտոնական դիրքորոշումները մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ` տալով նույնիսկ հստակ գնահատականներ: Ավելին` վարչապետ Փաշինյանը կարող է նաև օգտվել ներպետական պաշտպանության միջոցներից: Հետևաբար սկսած 2018 թվականի մայիսից` Ն. Փաշինյանը կորցրել է իր` «զոհ» լինելու կարգավիճակը։

Կարծում եմ` Կոնվենցիայի 37-րդ հոդվածի համաձայն` Ն. Փաշինյանը գանգատը պետք է հանել Ստրասբուրգի դատարանի գործերի ցուցակից`իր նախաձեռնությամբ կամ Դատարանի կողմից հիմք ընդունած որևէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չլինելու հիմքով։

-Այսպիսով՝ հետևաբար ի՞ նչ հեռանկարներ եք տեսնում Ն. Փաշինյանի գանգատի վերաբերյալ:

-Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ստրասբուրգի դատարանի կանոնների համաձայն` թե՛ Ն. Փաշինյանը և թե՛ իր ներկայացուցիչ Վ. Գրիգորյանը ունեն դատավարական պարտականություններ, օրինակ` տեղեկացնելու Դատարանին, որ սկսած 2018 թվականի մայիսից տեղի է ունեցել հանգամանքների փոփոխություն։

Այսպիսով` չհամագործակցության արդյունքում կարող են խախտվել դատավարության սկզբունքները, օրինակ` Ստրասբուրգի դատարանի առջև հավասարության կամ կողմերի մրցակցության սկզբունքները։

Չհամագործակցությունը Ստրասբուրգի դատարանի հետ կարող է հանդիսանալ նաև գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում, օրինակ` գործի փաստական հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատելու նպատակով բավարար ապացույցներ չներկայացնելը։

Արդարադատության շահերից ելնելով և հաշվի առնելով դատական իշխանության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները`կարծում եմ`Ն. Փաշինյանը պետք է հրաժարվի իր գանգատից։

Աղբյուրը՝ panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը