Աշխարհ

06.06.2019 21:30


Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը գովերգել է հայերին կոտորած իր պապին

Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը գովերգել է հայերին կոտորած իր պապին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության փոխնախագահ Նուրեթթին Ջանիքլիի սկանդալային հայտարարությանը։

Ջանիքլին գովերգել էր թուրք ոստիկան Թոփալ Օսման Աղայի իրականացրած կոտորածները քեմալական շարժման ժամանակ: Այդ ջարդերին զոհ էին գնացել բազմաթիվ պոնտոսցի հույներ, հայեր և քրդեր։

«Նուրեթթին Ջանիքլիի կողմից գովերգվող Թոփալ Օսմանը մի ավազակախմբի ղեկավար էր, որը կոտորել էր Սև ծովի հույներին և հայերին, ինչպես նաև Քոչգիրում ապրող քրդերին։ Իսկ Տրապիզոնի պատգամավոր Ալի Շյուքրու Բեյին սպանելու համար խորհրդարանը նրա նկատմամբ մահապատժի որոշում էր կայացրել։ ԱԶԿ-ական Ջանիքլին, ոճրագործին և ավազակին համարում է իր պապը», -ասել է հայ պատգամավորը։

Նշենք, որ Ջանիքլին նախկինում զբաղեցրել է Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնը։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը