Աշխարհ

06.06.2019 20:54


Ռուսաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 35%-ով

Ռուսաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 35%-ով

2019 թվականի առաջին 4 ամսում Ռուսաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է շուրջ 35 տոկոսով:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այսպիսի տվյալներ է հրապարակել Ռուսաստանի տուրօպերատորների միությունը:

Հաշվետու ժամանակահատվածում Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների քանակով Ռուսաստանը 3-րդ տեղում է՝ շուրջ 710.000 ցուցանիշով: Ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Թուրքիա մեկնում են Գերմանիայից (803.500), 2-րդ տեղում Բուլղարիան է (739.000):

Գարնան ամիսներին Թուրքիայի ամենապահանջված զբոսաշրջային կենտրոնը եղել է Ստամբուլը, որն ունեցել է 4 մլն 400.000 այցելու: 2-րդը Անթալիան է (1 մլն 440.000), 3-րդը՝ Էդիրնեն ( 1 մլն):

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը