Աշխարհ

06.06.2019 19:20


Ամերիկացին պարաշյուտով թռել է 97 տարեկանում (տեսանյութ)

Ամերիկացին պարաշյուտով թռել է 97 տարեկանում (տեսանյութ)

Ամերիկացի վետերան Թոմ Ռայսը պարաշյուտով թռել Է 97 տարեկան հասակում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այդ մասին հաղորդել Է France24-ը:

Ցատկը նվիրված Էր «Օվեռլորդ» գործողության՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման մասնակիցների հիշատակին: Ռայսն ինքը նույնպես եղել Է դրա մասնակիցը: Նա իջել Է հենց այնտեղ, որտեղ եւ 75 տարի առաջ՝ Ֆրանսիայի Կարանտան քաղաքում: Ռայսի հետ մեկտեղ պարաշյուտով թռել են ավելի քան 200 պարաշյուտիստներ 14 երկրներից, հավելում Է People-ը:

«Ես ցանկանում եմ վերադառնալ եւ կրկին անել դա»,- ասել Է վետերանը ցատկից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը