Լրահոս

06.06.2019 14:40


Եվրոպական մի քանի երկրներ կասկածներ ունեն Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ. «Իմ քայլը»

Եվրոպական մի քանի երկրներ կասկածներ ունեն Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ. «Իմ քայլը»

Եվրոպական մի քանի երկրներ կասկածներ ունեն Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ: Այս մասին Եվրոպական ինտեգրացիայի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արման Եղոյանը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացումից հետո արեւմտյան մի քանի պետությունների մոտ որոշակի կասկածներ են առաջացել դրա նպատակահարմարության վերաբերյալ, եւ նրանք հնարավոր են համարում, որ Հայաստանի հետ եւս կարող են խնդիրներ առաջանալ, եթե ռեժիմն ամբողջությամբ ազատականացվի:

Եղոյանը նշեց, որ եվրոպացի գործընկերներին մշտապես տեղեկություններ են ներկայացվում ընթացիկ իրավիճակի մասին:

«Երեկ տեղի է ունեցել ոչ պաշտոնական հանդիպում Ֆրանսիայի դեսպանի հետ, եւ ես կրկին ասացի, որ մեր դեպքում մենք ամեն ինչ կանենք ինչպես տեխնիկական, այնպես էլ քարոզչական տեսակետից ազատականացման գաղափարները եւ քաղաքացիների ու երկրի համար դրանց չարաշահումների հետեւանքները ներկայացնելու համար»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Պատգամավորի խոսքով՝ եթե անգամ մանր խնդիրներ նկատվեն, ամեն ինչ կարվի, որ դրանք շատ արագ լուծվեն:

«Դրա փոխարեն շահում են այն հազարավոր քաղաքացիները, ովքեր պարզապես ցանկանում են այնտեղ ուղեւորվել, հանդիպել իրենց ընկերներին, սովորել եւ այլն՝ առանց այս բոլոր տեխնիկական խոչընդոտների»,- նշեց Արման Եղոյանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը