Աշխարհ

06.06.2019 18:25


ԱՄՆ-ում բժշկին 375 տարվա ազատազրկման են դատապարտել 25 հիվանդի սպանելու մեղադրանքներով

ԱՄՆ-ում բժշկին 375 տարվա ազատազրկման են դատապարտել 25 հիվանդի սպանելու մեղադրանքներով

Օհայոյի նահանգի իշխանությունները մեղադրանքներ են առաջադրել այն բժշկին, որը, հավանաբար, 25 հիվանդների Է սպանել օպիոդային ցավազրկողի մահացու դոզայի ներարկման միջոցով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին այս մասին հաղորդել Է CBS հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ դատախազները պնդում են, որ 43-ամյա բժիշկ Ուիլյամ Հասելը դիտավորյալ Է հիվանդներին ֆենտանիլ պատրաստուկը ներարկել նորման 10–40 անգամ գերազանցող դոզաներով: Զոհերը եղել են 37-ից մինչեւ 85 տարեկան: Իշխանությունները հանգել են այն եզրակացության, որ մեղադրյալի գործողությունների միակ նպատակը եղել Է արագացնել հիվանդների մահը: Հեսելին սպառնում Է 15 տարվա բանտարկություն նրա մեղքով յուրաքանչյուր մահացածի համար, այիսնքն՝ մինչեւ 375 տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը