«Որևէ մեկը մեզ հետ թող սպառնալիքներով չխոսի». Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
«Արդեն մեկ տարի է՝ իշխանությունն է բռնության քարոզ իրականացնում և հետևողականորեն։ Մենք բռնությանը դեմ ենք և բռնություն քարոզողների դեմ ենք, և ակցիան դրան էր ուղղված։ Դա ընդամենը քաղաքական և քաղաքացիական ակցիա էր, որը դեմ էր բռնությանը։ Մենք միշտ էլ դատապարտել ենք բռնությունը, միայն վերջին մեկ ամսվա ընթացքում նմանատիպ երեք հայտարարություն ենք արել։ Բայց երբ իշխանությունը քայլեր չի ձեռնարկում բռնություն քարոզողների նկատմամբ՝ երկրում ստեղծվում է նման լարվածություն»,-168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված ՀԱԿ ակտիվիստի հետ տեղի ունեցած միջադեպին։
Իշխան Սաղաթելյանը չցանկացավ պատասխանել Փաշինյանի կողմից հնչեցրած մեղադրանքին, թե ազգային արժեքների համար մարդ են ծեծում այն ուժերը, որոնք 25-30 տարի երկիրը թալանել են։
«Չեմ ցանկանում մեկնաբանել անհասցե մեղադրանքները, քանի որ 30 տարի առաջ Դաշնակցությունն Արցախում սահման էր պահում։ 25 տարի առաջ էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, Դաշնակցությունը բանտերում էր։ Այսինքն՝ սա անհասցե մեղադրանք է, հետևաբար՝ չեմ պատրաստվում պատասխանել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարցին՝ ինչպես վարչապետն է ասել՝ գուցե այդ ակցիան իրականացնելիս Դաշնակցությունն իշխանությունների բարեկրթությունը շփոթե՞լ է թուլության հետ, Ի. Սաղաթելյանը պատասխանեց՝ իշխանությունը պետք է սովորի ընդդիմության հետ խոսելու ձևը, քանի որ այդ ոճով ընդդիմության հետ չեն խոսում։
«Մենք բարեկրթություն էլ գիտենք և ամեն ինչ լավ հասկանում ենք, որևէ մեկը մեզ հետ թող սպառնալիքներով չխոսի։ Մենք քննադատում ենք իշխանությանը, ցույց ենք տալիս նրա սխալները, բայց իշխանությունը կրկին ասում է՝ ասֆալտին կփռի, և այլն, ում հետ՝ ինչ, ոնց, բայց Դաշնակցության հետո որևէ մեկն իրավունք չունի այդ ոճով խոսել։ Այսինքն՝ խոսում ենք համերաշխությունից, բայց վերջում տողատակով ասում ենք՝ նայեք հա, ասֆալտին կփռենք»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։