Աշխարհ

06.06.2019 12:05


Նեյմարի և նրան բռնաբարության մեջ մեղադրող աղջկա հետ վեճի տեսանյութը հայտնվել է համացանցում

Նեյմարի և նրան բռնաբարության մեջ մեղադրող աղջկա հետ վեճի տեսանյութը հայտնվել է համացանցում

Armsport.am-ը գրում է. «Թվիեթերում» ակտիվորեն տարածվում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի և նրան բռնաբարության մեջ մեղադրող աղջկա մասնակցությամբ մի տեսանյութ:

Մասնավորապես, այն հրապարակվել է Tina #LecoNão էջում:

Մեկ րոպե տևողությամբ տեսանյութում աղջիկը, կարճատև երկխոսությունից հետո, վեր է կենում անկողնուց և մի քանի հարված հասցնում ֆուտբոլիստին` բղավելով. «Ես կհարվածեմ քեզ, քանի որ երեկ դու ինձ ցավ ես պատճառել և այստեղ թողել մենակ»:

Նշենք` մոդել Նաջիլա Տրինդադին, որն ի սկզբանե ֆուտբոլիստին մեղադրել էր բռնաբարության մեջ, փոխել է ցուցմունքը:

Նա նշել է, որ Փարիզի հյուրանոցում Նեյմարի հետ մտերմությունը եղել է փոխադարձ համաձայնությամբ, բայց հետո ֆուտբոլիստն ուժ է կիրառել ու հարվածել նրան:

Այս խորագրի վերջին նյութերը