Փաշինյանն Ապրիլյան պատերազմի հանձնաժողովը կօգտագործի Արցախի ղեկավարությանը ճնշելու համար. Աղասի Ենոքյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր միջոցներն օգտագործում է Արցախի ղեկավարության վրա ճնշումներ գործադրելու համար և Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը այդ գործիքներից մեկն է դառնալու: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Խոսվեց, որ պետք է պատերազմի մասնակիցների, պատերազմի զոհերի բարեկամներին կանչել այդ հանձնաժողով: Ընդհանրապես անհասկանալի է, թե դա ինչ կարող է տալ: Կարծում եմ՝ ուղղակի բողոքի հարթակ է ստեղծվում՝ այդ մարդկանց ներգրավելով, որը հետագայում կօգտագործվի բանակային ղեկավարության և Արցախի ղեկավարության վրա ճնշումների համար: Սա կլինի մշտական դագանակ նրանց գլխին, որ ցանկացած պահի իշխանությունը կփորձի օգտագործել»,-նշեց քաղաքագետը:
Աղասի Ենոքյանի կարծիքով՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները պետք է ուսումնասիրի ոչ թե խորհրդարանական, այլ մասնագիտական հանձնաժողովը:
«Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր՝ երբ մարդիկ նույնիսկ բանակում չեն ծառայել, ինչպե՞ս կարող են հասկանալ բանակային խնդիրների մանրամասներ: Ակնհայտ է, որ Ապրիլյան պատերազմն սկսել է Ադրբեջանը, մենք ի՞նչն ենք կասկածի տակ դնում: Խոսքը, եթե այն մասին է, որ մենք կարող էինք ավելի լավ կռվել այս պատերազմում, ինչ-որ փաստեր հանել, թե ինչպես կարող է հետագայում բանակն ավելի լավ դիմագրավի Ադրբեջանի հարձակմանը, ապա մասնագիտական հանձնաժողով է պետք»,-ասաց նա:
Ըստ Աղասի Ենոքյանի՝ այս գործընթացն ազդելու է բանակի մարտունակության, հետևաբար նաև Արցախի անվտանգության վրա. «Սա խնդիր կառաջացնի այն տեսանկյունից, որ հերթական անգամ թափ են տալիս բանակի գեներալիտետին, բանակի վերնախավին, որն իսկապես այսքան ծանր պայմաններում ծառայելուց հետո շնորհակալության փոխարեն անընդհատ հարվածների տակ է ընկնում: Սա, իհարկե, մարտունակության վրա ազդելու է»:
Քաղաքագետը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ստանալ մենիշխանություն, որի հարցում իրեն խանգարող 2 հանգամանք կա՝ ՀՀ դատական իշխանությունները, ինչպես նաև Արցախի իշխանությունները:
«Իր ելույթում վարչապետն ասաց, որ Արցախում կան ուժեր, որոնք դավադրություն են նյութում իր դեմ: Սա որևէ տրամաբանական քննության չի դիմանում, որովհետև փաստորեն Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այն մարդիկ, որոնք ազատագրել են հողերը, հիմա ուզում են հանձնել դրանք, զուտ նրա պատճառով, որ մեղքը բարդեն Նիկոլ Փաշինյանի վրա: Սրանով ավելի շատ վարչապետն իրեն է մի փոքր երաշխիքներ տալիս, որ հնարավոր պատերազմի հնարավոր անհաջող ելքի դեպքում, ինքը կարողանա մեղքը գցել դավադիրների վրա»,-ասաց Աղասի Ենոքյանը:
Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի համար «դավադիր ուժեր» կարող են լինել նրանք, ովքեր ունեն սեփական կարծիք, արժանիքներ, և որոնք անմիջականորեն նրան չեն ենթարկվում:
«Եթե կան դավադիր ուժեր, ուրեմն պետք է նրանց անունները տրվեն: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ դավադիր ուժերը պատերազմ են սկսելու Ադրբեջանի դեմ: Այսինքն, Ադրբեջանն արդեն ինքը հանգիստ կարող է սկսել պատերազմը և ասել՝ ինչպես ասել է ՀՀ վարչապետը, պատերազմն սկսել են Արցախի դավադիր ուժերը: Սա խորագույն վտանգ է»,-նկատեց քաղաքագետը:

Աղբյուրը՝ Tert.am