Լրահոս

05.06.2019 15:45


Վանեցյանը տեղյակ է՝ ինչ նյութեր են անհետացել ԱԱԾ-ից

Վանեցյանը տեղյակ է՝ ինչ նյութեր են անհետացել ԱԱԾ-ից

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը գիտի, թե ինչ նյութեր են անհետացել ԱԱԾ-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Վանեցյանն ասաց հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Այդ մասով քրեական գործ չի հարուցվել, որովհետև դա յուրահատկություններ պարունակող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չլինի, թե մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը կամ դրանց հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի: Ուղղակի շատ մեծ ծավալի աշխատանք է տարվում Ազգային անվտանգության տեսչական և ներքին անվտանգության վարչության կողմից, բայց կարծում եմ, որ առաջիկայում կավարտվի և կփոխանցվի քննչական մարմին, և քննչական մարմինը հետագայում պարզաբանումներ կտա»,- ասաց Վանեցյանը` հավելելով, որ գիտի, թե ինչ նյութեր են անհետացել:

Այս խորագրի վերջին նյութերը