Թալանել են Դատական կարգադրիչների ծառայության բաժնի պետի տեղակալի տունը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 3-ին Արարատի մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01։20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Արթուր Սահակյանը ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ հունիսի 2-ին, ժամը 20։00-ից մինչև 23։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր տան հետնամասի պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր։
Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ Ա. Սահակյանն աշխատում է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության բաժնի պետի տեղակալ։