«Հնարավոր է` բողոքարկեմ քրեական գործ չհարուցելու մասին որոշումը». Միհրան Պողոսյան
«Այս որոշումը միանշանակ սպասելի էր, որովհետեւ սա այսօրվա քննարկելու եւ իրավական գնահատական տալու գործ չէ»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը` անդրադառնալով դատարանների արգելափակման վերաբերյալ նյութերով քրեական գործ չհարուցելու որոշմանը:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Միհրան Պողոսյանը նիստի էր եղել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, սակայն դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները նրան թույլ չէին տվել մուտք գործել: Պողոսյանն անձամբ հանցագործության մասին հաղոորդում չէր ներկայացրել, սակայն մամուլի հրապարակումների հիման վրա` ՀՔԾ-ում դեպքի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ ինքն անգամ նյութերի նախապատրաստմանը տեղյակ չի եղել. «Ես կարծում եմ, որ նյութերի նախապատրաստման ընթացքում նաեւ ինձնից պետք է բացատրություն վերցնեին, որպեսզի հասկանային, թե ինչ է տեղի ունեցել, սակայն չեն վերցրել: Նույն տրամաբանությամբ` որոշումը ինձ պետք է ուղակեին, սակայն չեն ուղարկել, եւ ես չեմ բացառում, որ նույն կերպ նաեւ քրեական գործ չհարուցելու մասին որոշումը չուղարկեն: Ես ոչինչ չեմ բացառում ՀՔԾ վերջին մեկ տարվա գործելաոճում, որովհետեւ ՀՔԾ-ն, ընդհանուր առմամբ, միշտ էլ այդ դիրքորոշումն է ուենցել, այդ առումով այնտեղ ոչ մի փոփոխություն չի եղել»»:
Միհրան Պողոսյանը պնդեց իր տեսակետը, որ կատարվածը ապօրինություն է. «Ես ինքս, ամեն դեպքում, ներկա եմ եղել այդ գործընթացին, ու ակնհայտ է, որ տեղի է ունեցել ապօրինություն. եթե վարույթ իրականացնող մարմինը չի նկատել, դա նրա կողմից ապօրինություն է համարվում»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը որեւէ քայլ ձեռնարկի` կապված քրգործի չհարուցման հետ, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Նախեւառաջ ես որոշում չեմ ստացել, բայց պետք է նաեւ հեռանկարը հաշվի առնենք: Ես չեմ բացառում, որ որեւէ քայլի կդիմեմ, բայց ի՞նչ եք կարծում. եթե այս քրեական գործը հարուցվի, արդյո՞ք այս իշխանության պարագայում բացահայտնվելու են այդ հանցագործությանը դրդողները: Միանշանակ, ոչ, ուստի այս պահին կդժվարանամ ասել` որեւէ ակտիվ գործողություն կիրականացնե՞մ, թե ոչ, բայց չեմ բացառում նաեւ, որ հնարավոր է` բողոքարկեմ քրեական գործ չհարուցելու մասին որոշումը»,-ասաց փաստաբանը: