Քաղաքական

04.06.2019 17:05


Քոչարյանի գործով դատավորը Արամ Հարությունյանի գործով ինքնաբացարկ է հայտնել

Քոչարյանի գործով դատավորը Արամ Հարությունյանի գործով ինքնաբացարկ է հայտնել

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը քննել է նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը, ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին այսօր հրավիրված նիստին, կողմերին հայտնել է դատավոր Գրիգորյանը:

Ինքնաբացարկի հիմքում այն հանգամանքն է դրել, թե ինքը քննել է նաև Ռ. Քոչարյանի գործը, կարող է խոչընդոտ հանդիսանալ գործի հետագա քննության համար: Ըստ դատավորի` երկու գործերով էլ կա փոխկապացված անձ՝ գործարար Սիլվա Համբարձումյանը:

Նա և՛ Քոչարյանի, և՛ Հարությունյանի գործով հանդիսանում է նրանց կաշառք տված անձ:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։ Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը