Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 5-ի նիստում կքննարկի «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը 10 մլն դրամով տուգանելու հարցը։ Ըստ ծառայության՝ այս ընկերությունում իրականացվել է մոնիթորինգ, որի արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից իրականացված միացման աշխատանքների մի մասում չեն պահպանվել հանձնաժողովի որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները։ Ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության մեջ չի ներառվել առանձնատների,3 դեպքում՝ 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների, 2 դեպքում՝ նախկինում դիմած և հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ գազամատակարարման ցանցին չմիացված գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու վերաբերյալ տեղեկությունը: Հանձնաժողովը որոշել է կանոնների կետերը և լիցենզիայի պայմանները խախտելու համար ընկերությանը տուգանել` 10 000 000 դրամ գումարի չափով։

Աղբյուրը՝ factor.am