Աշխարհ

04.06.2019 15:20


Արքայազն Հարրին անտեսել է Թրամփին «նողկալի» Մեգան Մարքլի մասին նրա բառերից հետո

Արքայազն Հարրին անտեսել է Թրամփին «նողկալի» Մեգան Մարքլի մասին նրա բառերից հետո

Արքայազն Հարրին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Բրիտանիա կատարած այցի ժամանակ անտեսել է նրան:

The Mirror-ը հաղորդում է, որ թագավորական ընտանիքի անդամը հատուկ չի մոտեցել ամերիկյան առաջնորդին, մինչ Բուքինգհեմյան պալատի Թագավորական պատկերասրահում նա դիտել է նկարները, հաղորդում է Lenta-ն:

Ընդունելությանը ներկա աղբյուրը հրատարակությանն ասել է, որ արքայազն Հարրին ամբողջ ժամանակ մռայլ դեմքով կանգնած է եղել անկյունում:

«Ակնհայտ էր, որ նա ձգտում էր հեռու պահել իրեն նախագահից եւ առաջին տիկնոջից, մինչեւ որ նրանք դիտում էին հավաքածուն: Նա կանգնած էր սենյակի վերջում, ճոճվում էր կրունկների վրա եւ անտարբեր էր երեւում», — ասել է ականատեսը:

Արքայազն Հարրին նաեւ չի ներկայացել Թրամփի պատվին կազակերպված ճաշկերույթին:

Հրատարակության լրագրողները ենթադրել են, որ արքայազն Հարրիի պահվածքը կապված է նրա հետ, որ քաղաքական գործիչը վիրավորել է նրա կնոջը: The Sun-ին տված հարցազրույցում նա Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին նողկալի է անվանել, երբ իմացել էր, որ նա տգեղ է արտահայտվել Թրամփի նախընտրական արշավի մասին: Նախկին դերասանուհին նրան մեղադրել էր «կնատյաց» եւ «տարաձայնությունները սրող» հայտարարություններում: Այնուամենայնիվ, նախագահ Թրամփը նրան հաջողություն է մաղթել եւ վստահություն հայտնել, որ նա շատ լավ ամերիկյան արքայադուստր կդռանա:

Ավելի ուշ Թրամփն ասել է, որ երբեք դքսուհուն նողկալի չի անվանել եւ ԶԼՄ-ից ներողություն է պահանջել:

Մեգան Մարքլին հաջողվել է խուսափել ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից՝ պատճառաբանելով նորածին երեխային խնամելու անհրաժեշտությունը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը