Քաղաքական

04.06.2019 12:50


Նախարարների տեղակալներ են նշանակվել

Նախարարների տեղակալներ են նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 4-ին որոշումներով նշանակվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալներ:

Ինչպես տեղեկանում ենք e-gov.am կայքից, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ է նշանակվել Գեղամ Վարդանյանը, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ՝ Իրինա Ղափլանյանը:

Գեղամ Վարդանյանը այս տարվա հունվարի 11-ից զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնը:

Իրինա Ղափլանյանը 2018թ. հունիսից ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալն էր:

ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություններով պայմանավորված (օրենքն ուժի մեջ է 2019թ. հունիսի 1-ից)՝ նախարարություններն անվանափոխվել են. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կոչվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ ունենալով նաև գործառույթային որոշակի փոփոխություններ, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ շրջակա միջավայրի նախարարություն:

ՀՀ վարչապետը ստորագրել է նաև Լիլիա Շուշանյանին, Բագրատ Բադալյանին և Հակոբ Վարդանյանին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշումներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ են նշանակվել Արտակ Քամալյանը և Ավագ Ավանեսյանը:

Արտակ Քամալյանը 2018թ. սեպտեմբերից զբաղեցնում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ Ավագ Ավանեսյանը՝ 2018թ. մարտից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը:

Արևիկ Անափիոսյանը, Գրիշա Թամրազյանը և Արայիկ Խզմալյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների տեղակալներ են նշանակվել։

Այս խորագրի վերջին նյութերը