Աշխարհ

04.06.2019 10:45


Թրամփը չի կարողացել ճանաչել սեփական նվերը Եղիսաբեթ II-ին

Թրամփը չի կարողացել ճանաչել սեփական նվերը Եղիսաբեթ II-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել ճանաչել սեփական նվերը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի համար, որը նրան մատուցել էր անցած տարի, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ITV պորտալին։

Բուքինգհեմյան պալատ այցելության ժամանակ Մեծ Բրիտանիայի թագուհին, անցնելով զտարյուն ցեղատեսակի ձիու արձանիկի մոտով, որն անցած տարվա այցելության ժամանակ նվիրել էր Թրամփը, հարցրել է, թե ճանաչո՞ւմ է արդյոք այդ արձանիկը։ Բայց ԱՄՆ նախագահը չի հասկացել, որ դա իր անցած տարվա նվերն է եւ բացասական պատասխան է տվել։

Թագավորական հավաքածուի տնօրեն Թիմ Նոքսը հիշեցրել է, որ Թրամփն արձանիկը նվիրել է Վինձորի դղյակում թեյախմության ժամանակ անցած տարվա հուլիսին։

Բայց նա փորձել է հարթել իրավիճակը՝ նշելով, որ «ձիերը շատ նման են իրար»՝ ընդգծելով, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ճանաչել է նվերը, որը, նրա կարծիքով, «հաճելի հանգամանք» է։

ԱՄՆ նախագահի Մեծ Բրիտանիա պետական այցի ընթացքում սպասվում են մի շարք համատեղ միջոցառումներ Թրամփի եւ բրիտանական կառավարության անդամների մասնակցությամբ, ինչպես նաեւ հանդիպում թագուհու հետ Բուքինգհեմյան պալատում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը