Հյուսիս-հարավ» գազամուղի վաճառաքի հարցը՝ միջազգային ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ռուսական լրատվանիջոցները հաղորդագրություն էին տարածել, թե Վրաստանը պատրաստվում է Լոնդոնյան բորսայում վաճառքի դնել «Հյուսիս-հարավ» գազամուղի բաժնետոմսերի 25%-ը, որի միջոցով ռուսական գազը հասնում է Հայաստան։ Մասնավորապես, «Կուրսիվ» գործակալությունը հայտնել էր, թե Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիի խոսքերով՝ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վաճառք չի նախատեսվում, խոսքը միայն 25%-ի մասին է։ Վրաստանի էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Մարիամ Վալիշվիլին էլ «Ռեգնում»-ին հաղորդել է, թե Վարաստանի կառավարությունը մոտ ապագայում չի պատրաստվում «Հյուսիս-հարավ» գազամուղի վաճառքի հարցում որևէ ընկերության կամ երկրի հետ բանակցել։ Նա նշել է, որ տեղեկություն չունի, թե միջազգային լրատվամիջոցները որտեղից են վերցրել ժամկետը՝ 2011թ. ապրիլ, երբ իբր թե ավարտվում է ԱՄՆ պահանջով սահմանված՝ գազամուղի բաժնետոմսերի վաճառքի 5-ամյա արգելքը։ «Ես չգիտեմ, թե որտեղից են վերցրել այդ ժամկետը։ Շատ հնարավոր է, որ դրանք կանխարգելիչ քայլեր լինեն՝ նախաձեռնված նույն Հայաստանի կողմից, որի համար անցանկալի է, որ գազամուղն Ադրբեջանի տնօրինությանն անցնի»։
«Հյուսիս-հարավ» գազամուղով հետաքրքրվում է Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև Ղազախստանը։