Լրահոս

03.06.2019 20:32


Արհեստական լճից ջրասուզակը դուրս է բերել 18-ամյա տղայի դի

Արհեստական լճից ջրասուզակը դուրս է բերել 18-ամյա տղայի դի

Այսօր՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանանդ գյուղի մոտակա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել և դին հայտնաբերելու և դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր անց ջրասուզակը լճից դուրս է բերել 18-ամյա Մկրտիչ Պետրոսյանի դին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված արհեստական լիճը պատկանում «Վոլնակ» ՍՊԸ-ին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը