Աշխարհ

03.06.2019 20:20


«Միակ մեղավորը Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն է»․ Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

«Միակ մեղավորը Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն է»․ Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրելու իրադրության հետագա սրման ռիսկերի համար:

«Հայաստանի արտգործնախարարության՝ հայ և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ներկա իրավիճակի վերաբերյան այդքան էմոցիոնալ և միևնույն ժամանակ այդքան հակասական հայտարարության պատճառը հասկանալի է: Այն, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է երկրում ներքաղաքական իրավիճակի առումով Հայաստանի իշխանությունների արձագանքին: Հայկական կողմը պետք է ընդունի, որ մարդկային կորուստների, փոխադարձ անհամաձայնության միակ մեղավորը Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն է»,-ասված է հաղորդման մեջ:

Հունիսի 1-ին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել, որով հայտնում էր, որ Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչը հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանությանը:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը