Լրահոս

03.06.2019 19:10


Հայր և որդի Ջուլֆալակյանների մասնակցությամբ միջադեպով քրգործ չի հարուցվի

Հայր և որդի Ջուլֆալակյանների մասնակցությամբ միջադեպով քրգործ չի հարուցվի

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ քաղաքացու հաղարդման փաստով նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործի հարուցումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով։

Ավելի վաղ, ոստիկանությունից հայտնել էին, որ մայիսի 5–ին՝ ժամը 17։40–ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Աբովյան–Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող շենքի մոտից ծեծված վիճակում բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացի, ով հայտնել է, որ նշված շենքի մոտ իրեն ծեծի են ենթարկել։ «Էրեբունի» ԲԿ–ից էլ NEWS.am–ը տեղեկացավ, որ Մխիթարյանը բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ Արսեն Ջուլֆալակյանի և նրա հոր՝ օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի դեմ հաղորդում ներկայացրած Սերգեյ Մխիթարյանը Երևանի Աբովյան 23 հասցեում գործող «Ավենյու Դե Փարիզ» ՍՊԸ– ի համասեփականատերն է։

Արսեն Ջուլֆալակյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ Սերգեյ Մխիթարյանը իրենց հետ համատեղ սրճարանի համասեփականատեր է, վերջինիս հետ հանդիպել են գործնական հարցերի քննարկման համար, սակայն հանդիպումն անցել է «սովորականից մի փոքր լարված մթնոլորտում»։

Այս խորագրի վերջին նյութերը