Լրահոս

03.06.2019 18:51


Աշխարհագրություն, կենսաբանություն, համաշխարհային պատմություն. Հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները

Աշխարհագրություն, կենսաբանություն, համաշխարհային պատմություն. Հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները

Հայաստանում հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները:

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին շրջանավարտ -դիմորդները հանձնելու են աշխարհագրություն, կենսաբանություն և համաշխարհային պատմություն առարկաները: Աշխարհագրություն հանձնողների նախնական թիվն ամբողջ հանրապետությունում 214 է, համաշխարհային պատմություն հանձնելու է 33 և կենսաբանություն՝ 1145 հոգի:

Ձևավորված 33 քննական կենտրոնից հունիսի 4-ին գործելու է 13-ը, որից 2-ն է մայրաքաղաքում տեղակայված՝ թիվ 190 ավագ դպրոցում և թիվ 189 ավագ դպրոցում:

Այս խորագրի վերջին նյութերը