«Վահե Գրիգորյանի առաջադրումն օրենքի խախտում է»․ սահմանադրագետ (տեսանյութ)
«Ըստ Սահմանադրության, ՀՀ նախագահը պետք է ներկայացնի ՍԴ դատավորի թեկնածու։ Ընդ որում, եթե ներկայացված թեկնածուն 3/5-ի հավանությանը չի արժանանում, պետք է ներկայացնի նոր թեկնածու: Նոր թեկնածուի առումով սա օրենքի խախտում է, քանի որ նոր թեկնածու պետք է լինի»,- մամուլի ասուլիսում անդրադառնալով ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությանը, ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը:
Նրա խոսքով՝ խնդիրն իրավական հարթությունից տեղափոխվել է քաղաքական հարթություն:
«Սահմանադրական դատարանը քաղաքականացնելն իրական սպառնալիք է մեր երկրի իրավական անվտանգությանը»,- ասաց սահմանադրագետը:
«Եթե օրենքն ասում է, որ պետք է ներկայացնի նոր թեկնածու, դրա տակ հասկանում ենք միանշանակ նոր թեկնածու»,- հավելեց նա։
Ըստ սահմանադրագետի, երկրում իրավիճակն այնպիսին է, որ գործում է «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքը:
Մասնագիտական գնահատմամբ՝ ճիշտ կլիներ, որ նախագահի առաջադրած թեկնածուներին հենց նախագահն էլ նշանակեր, որպեսզի ՍԴ դատավորի պաշտոնի քաղաքական բաղադրիչը բացառվեր:
«Այսօր մենք գտնվում ենք խոր սահմանադրականության ճգնաժամի մեջ: Նշանակում է, որ մեր գործող սահմանադրությունը չի համապատասխանում իրական սահմանադրության չափանիշներին, որն էլ բխեցնում է մնացած՝ ավելի ցածր մակարդակի հակամարտությունները»,- ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը։
Մենք, ըստ սահմանադրագետի, ունենք քաղցկեղածին ուռուցք՝ ի դեմս դատական համակարգի և պետք է որոշենք՝ ինչպե՞ս բուժել՝ դիմել բժիշկների՞ն, թե՞ հեքիմական կիսագրագետ բուժման: Քաղաքացիներն առաջնահերթություն են համարում հեքիմներին դիմելը, որոնք էլ կեղծ բուժում են անում։
Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանն ու վեթինգին, սահմանադրագետն ասաց․
«Եթե մենք ստեղծեցինք պետական մարմին, որն էլ իրականացնելու է վեթինգ, ապա ո՞վ պետք է այդ վեթինգ իրականացնողների օրինականությունն ու իրավական լինելը ստուգի: Այսինքն, մենք նոր խնդիր ենք ստեղծելու, որը լինելու է հավի ու ձվի պատմությունը:
Արդարադատությունը չի կարող գործել սանհմանադրաիրավական կարգավորումից և տրամաբանությունից դուրս: Արդարության չափանիշները չեն կարող լինել անորոշ, հետևապես, արդարադատությունը չի կարող լինել անորոշ: Արդարադատությունը չի կարող լինել անցումային, որովհետև արդարադատությունը պետք է իրականացվի բացառապես արդարության չափանիշի հիման վրա։ Իսկ այդ չափանիշները պետք է լինեն որոշակի, ոչ թե անորոշ»:

Աղբյուրը՝ yerevan.today