Լրահոս

03.06.2019 16:45


«Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի (Հովիկ Ստուդիո)» թվով 28-րդ մենահամերգը և հայկական պարը մոսկովյան բեմում (լուսանկար)

«Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի (Հովիկ Ստուդիո)» թվով 28-րդ մենահամերգը և հայկական պարը մոսկովյան բեմում (լուսանկար)

Աշխարհում հայկական պարի ամենամեծ կրթօջախը՝ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան, կրկին անգամ Մոսկվայում հնչեցրեց հայկական պարի ղողանջները։ Մայիսի 12-ին, Ակադեմիայի թվով 28-րդ մենահամերգը Մոսկվայի «Զոլոտոյե Կոլցո» գերհարմարավետ համերգասրահում կրում էր «Դեպի Օլիմպ» խորագիրը՝ խորհրդանշելով արտիստի մշտական ձգտումը դեպի կատարելություն։

Համերգային ծրագիրը հագեցած էր հայկական ժողովրդական պարի գունեղ համարներով, որոնցից առանձնահատուկ էր գլխավոր բալետմաստեր՝ Գագիկ Հայրապետյանի «Ճանապարհ դեպի Արարատ» խորեոգրաֆիկ պատկերը, «Արաքս», «Էյֆորիա» և էլի շատ պարեր։ Հանդիսատեսի համակրանքին արժանացավ նաև ակադեմիայի տնօրեն՝ Արմինե Գասպարյանի «մոր սիրտը» պարային բեմադրությունը, դստեր՝ Էլինա Դանելյանի հետ դուետային կատարումով։

Գեղեցիկ բեմադրություններով հանդես եկան նաև այլ ժանրերի բեմադրիչներ՝ Մհեր Մարգարյանը, Մարիա Պետրոսյանը։ Համերգին ավելի շքեղ տեսք հաղորդեցին շատերի կողմից սիրված՝ Վրույր Թադևոսյանի և Թամարա Օգանեսյանի հաղորդավարական դուետը։ Լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսի ծափերը չէին դադարում, և կարծես հենց դա էր ակադեմիայի գեղարվեստական ղեկավարի՝ Իշխան Գասպարյանի լիարժեք բավարարվածության գրավականը։

«14 տարվա բեղմնավոր գործունեության արդյունքում ունենք արվեստի հրաշալի հետագիծ, գաղափարական հենք, թիմային հզոր աշխատանք՝ Ռուսաստանի և Հայաստանի 18 մասնաճյուղերում իրականացվող, բայց և այնպես յուրաքանչյուր ստեղծագործ մարդու մուսան անսպառ մտքեր ու նպատակներ է ծնում՝ շնորհակալ հանդիսատեսի և նրանց չդադարող ծափերի շնորհիվ»,-արտահայտվեց Իշխան Գասպարյանը։

Շուտով Երևանը ականատես կլինի ևս մեկ պարային իրադարձության։ Հուլիս ամսին ակադեմիայի հարյուրավոր սաները և տաղանդաշատ ու փորձված արտիստները կներկայանան մեծ մենահամերգով՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Իսկ մինչ այդ ներկայացնենք ֆոտոշարք մոսկովյան համերգից։

Աղբյուրը՝ yerevaklur.am

61674884_608358372998295_1645068441117261824_n 61733445_696760454113161_6074147065892438016_n 61802928_442095143015794_4311035846691127296_n 61829686_405719910021925_2378949764977786880_n 61853501_2298580723731369_1478157761362526208_n 61853962_806318866447594_5986099772467970048_n 61896453_2233826163380764_8930956730469187584_n 62341271_688637121571609_4715553587663470592_n

Այս խորագրի վերջին նյութերը