Լրահոս

03.06.2019 14:40


Խոշոր վթար Երևանում. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. վիրավորներից 2-ը փոքր երեխաներ են (լուսանկար)

Խոշոր վթար Երևանում. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. վիրավորներից 2-ը փոքր երեխաներ են (լուսանկար)

Երեւանում հունիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20։50-ի սահմաններում Երեւան քաղաքի Արտաշատի խճուղի թիվ 175 էլեկտրասյան դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 44-ամյա Գեւորգ Ղ.-ի վարած «ՎԱԶ 21120» մակնիշի T 349 PE 198 համարանիշի եւ Երեւանի բնակիչ 29-ամյա Գրիգոր Զ.-ի վարած Volkswagen մակնիշի 35 RF 098 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով Volkswagen-ի վարորդն ու նրա ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 28-ամյա Ծաղիկ Ա.-ն, 3-ամյա Ալեքս Զ.-ն եւ 4-ամյա Ավետիս Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի հետեւանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաեւ «ՎԱԶ 21120»-ի վարորդը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «ՎԱԶ 21120»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ, դեպքի վայրում էլ մի իսկական դեբոշ է սարքել։

Այս խորագրի վերջին նյութերը