Քաղաքական

03.06.2019 14:05


«Այս ամբիոնից նման հայտարարություն անելուց առաջ մի քիչ մտածեք» (տեսանյութ)

«Այս ամբիոնից նման հայտարարություն անելուց առաջ մի քիչ մտածեք» (տեսանյութ)

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում և բնակլիմայական աղետների դեպքում հողօգտագործողներին ազատել անշարժ գույքի հարկի 50 տոկոսից։

Կարգավորմանը դեմ է «Իմ քայլը» խմբակցությունը։

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի ելույթին՝ նշելով, որ մի քանի հազար դրամը ևս ելք է ստեղծված իրավիճակից.

«Հարգարժա՛ն պատգամավորներներ, եթե դուք լինեիք սահմանամերձ գյուղերում և հասկանայիք, որ մարդկանց մոտ 1000 դրամ չկա, նրանք գոյատևում են բարտերով, մի բնամթերքը փոխարինում են մյուսով և այդպես ապրում են տարիներ շարունակ, այո՛, կհասկանայիք, որ մի քանի հազար դրամը ևս ելք է ստեղծված իրավիճակից»:

Պատգամավորն ասաց, որ այս ամբիոնից նման հայտարարություն անելուց առաջ պետք է մտածել այն մարդկանց մասին, որ պետության կողմից տարեկան 10 հազար փոխհատուցում ստանալը ևս հարցի լուծում է:

Մանրամասն՝ yerevan.today–ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը