Mersedes-ը մխրճվել է Նորագավիթի «գայի պոստ»-ի մեջ. շենքի մի հատված փլուզվել է
Երեկ՝ հունիսի 2-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Mersedes մակնիշի H 845 OH 199 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արտաշատի խճուղում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մխրճվել ճանապարհային ոստիկանության չգործող հենակետի մեջ: Ինչես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի մխրճման պատճառով փլուզվել են հենակետի պատերը, 2 հենասյուներն ու առաստաղը, եւ առկա է բետոնե առաստաղի մի մասի փլուզման վտանգ, և ապամոնտաժման համար անհրաժեշտ է համապատասխան տեխնիկա:
Փաստի առթիվ Խ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն էլ պարզում է վարորդի եւ վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։