Լրահոս

02.06.2019 22:09


Վայոց Ձորի մարզում 15-ամյա տղայի դի է հայտնաբերվել

Վայոց Ձորի մարզում 15-ամյա տղայի դի է հայտնաբերվել

Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 1-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: Ժամը 15:30-ի սահմաններում Վայք քաղաքի բնակիչ, 15-ամյա Ալեն Ս.-ն լողալու նպատակով մտել է Արփա գետի «Գալամյակ» կոչվող հատվածը ու չկարողանալով տիրապետել իրեն՝ գետը քշել տարել է:

Որոնողական աշխատանքների արդյունքում ժամը 18:30-ի սահմաններում երեխայի դին փրկարարները ոստիկաններն ու Վայք քաղաքի բնակիչները հայտնաբերել են «Հարոնի կամուրջ» կոչվող հարակից տարածքում անցնող Արփա գետում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքներ, ինչը, ըստ դատաբժշկի, դին գետում քշել տանելու հետևանքում է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Վայքի հիմնական դպրոցի 9-րդ դասարանում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը