Կիսամերկ գեղեցկուհին` «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» անգլիական եզրափակչում
Չեմպիոնների լիգայի խաղարկության անգլիական եզրափակչում «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթել է «Տոտենհեմ»-ին` նվաճելով գավաթը:
Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում ընթացող հանդիպման 18-րդ րոպեին գլխավոր մրցավարը ստիպված է եղել շուրջ երկու րոպեով ընդհատել հանդիպումը, մինչև անվտանգության աշխատակիցները կհեռացնեին խաղադաշտ ներխուժած կիսամերկ աղջկան։
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, աղջիկը, որը սև լողազգեստով էր, չի դիմադրել և լքել է խաղադաշտը:
Հիշեցնենք, որ Կլոպի սաներն արդեն 2-րդ րոպեին առաջ էին անցել հաշվի մեջ: 11 մետրանոցը հստակ էր իրացրել Մոհամեդ Սալահը: 87-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկել էր Դիվոկ Օրիգին:

Աղբյուրը՝ Tert.am