Լրահոս

01.06.2019 17:16


Ջրաշեն գյուղի բնակիչը փորձել է գողանալ ճանապարհային նշանը

Ջրաշեն գյուղի բնակիչը փորձել է գողանալ ճանապարհային նշանը

Մայիսի 31-ին ոստիկանության Անիի բաժնի ծառայողները ժամը 13.00-ի սահմաններում շրջայցի ժամանակ նկատել էին, որ Սառնաղբյուր-Լանջիկ ավտոճանապարհին մի երիտասարդ փորձում է հանել ճանապարհային նշանը: Ոստիկանները տեղում պարզել էին նրա ինքնությունը, և Ջրաշեն գյուղի բնակիչ Աշոտ Ո-ին հրավիրել բաժին:
Պարզվել է, որ նա ցանկացել է գողանալ «ճանապարահային աշխատանքներ» ցույց տվող մետաղյա վահանակը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել գործն ավարտին հասցնել:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը