Քաղաքական

01.06.2019 13:06


#ստիԾնունդ ակցիայի նախաձեռնողների մամուլի ասուլիսը (տեսանյութ)

#ստիԾնունդ ակցիայի նախաձեռնողների մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր առավոտյան ժամը 6-ից Երևանի 11 վարչական տարածքներում և 12 այլ քաղաքներում քաղաքացիական ակցիա է տեղի ունեցել, որը կրում էր #ստիԾնունդը անվանումը։ Այդ շրջանակներում շուրջ 88 մասնակից ասֆլատին պատկերել է #sutnikolհեշթեգը։

Ընդհանուր առմամբ, 29 մարդ բերման է ենթարկվել։

Ադեկվադ-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, որ ակցիային խոչըդոտելու ուղղությամբ՝ համայնքապետերի և ոստիկանական ուժերի միջոցով նախապատրաստական աշխատանքներ էին տարվում արդեն նախորդ օրվանից՝ գիշերային հերթապահություն սահմանելով փողոցներում և սպառնալով ձեռբակալել նրանց աջակիցներին՝ տանից դուրս գալուն պես։

«Թե՛ մեզ խոչընդոտելու, և թե՛ բերման ենթարկելու միակ նպատակն է լռեցնել մեզ՝ սահմանափակելով ազատ խոսքի ու կարծիքի արտահայտման, ազատ տեղաշարժի իրավունքը։ Բերման ենթարկելու փաստը մենք համարում ենք քաղաքական հետապնդում, ու ևս մեկ անգամ պնդում, որ ներկայիս քաղաքական իշխանությունները գործի են դնում երկակի չափորոշիչներ՝ ջանալով ամեն կերպ խեղդել այլակարծությունը, քննադատությունը, իրական փաստերի և ստի բացահայտումը մեր կողմից»,-ասված էր ակցիայի կազմակերպիչների հայտարարության մեջ։

#ստիԾնունդ ակցիայի նախաձեռնողներն այսօր մամուլի ասուլիս են հրավիրել։

Այս խորագրի վերջին նյութերը