Աշխարհ

01.06.2019 16:56


ԱՄՆ-ում սեռական ակտի ժամանակ տղամարդը պատահաբար կրակել է զուգընկերուհուն

ԱՄՆ-ում սեռական ակտի ժամանակ տղամարդը պատահաբար կրակել է զուգընկերուհուն

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի երիտասարդ բնակչին մեղադրել են հրազենի օգտագործմամբ ոչ միտումնավոր սպանության մեջ, տեղեկացնում է Fox News-ը։

Ինչպես տեղեկացնում է Հիլսբորո շրջանի ոստիկանությունը, 23-ամյա Էնդրյու Շինոն պատահաբար կրակել է 20-ամյա զուգընկերուհուն սեռական ակտի ժամանակ։

Հրաձգությունը տեղի է ունեցել Շինոյի տանը։ Կինը, որի անձը չի հրապարակվել, հասցվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։

Թե ինչպես եւ ինչու է սեռական ակտի ժամանակ տղամարդու մոտ հրազեն հայտնվել՝ չի տեղեկացվում։ Շինոյին կալանել են։ Նա ազատ է արձակվել 50 հազար դոլար գրավի դիմաց։

Այս խորագրի վերջին նյութերը