Լրահոս

01.06.2019 10:48


Ավազակային հարձակում Մասիսում. դանակը դրել է վաճառողուհու պարանոցին ու փող պահանջել

Ավազակային հարձակում Մասիսում. դանակը դրել է վաճառողուհու պարանոցին ու փող պահանջել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ ավազակային հարձակում է կատարվել Մասիս քաղաքում:

Մասիսում ապրող 40-ամյա մի տղամարդ մտել է հագուստի խանութ, բռնել երիտասարդ վաճառողուհուն, դանակը դրել պարանոցին ու փող պահանջել:

Վաճառողուհին բղավել է և օգնություն կանչել: Մի տղամարդ օգնության է հասել ու վնասազերծել հարձակվողին՝ ձեռքից խլելով դանակը: Օգնության հասած տղամարդը հարձակվողին վնասազերծելիս մի քանի անգամ ուժգին հարվածել է նրա դեմքին: Ներկաները շտապօգնություն են կանչել։

Ժամանած բուժբրիգադը ավազակային հարձակում կատարած անձին տեղափոխել է Մասիսի հիվանդանոց:

Բուժհաստատություն են ժամանել ոստիկաններն ու տղամարդուն տարել բաժին։ Տղամարդը ձերբակալվել է, իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները:

Այս խորագրի վերջին նյութերը