Նիկողայոս Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի հրդեհի հետևանքով երկու մանկահասակ երեխա ծխահարվել է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 31-ին, ժամը 13:58-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Նիկողայոս Տիգրանյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Բնակարաններից մեկի ծխահարված բնակիչները՝ Է. և Մ. Ն.-երը (ծնված 2017թ. և 2016թ.), հոսպիտալացվել են «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:24-ին, մարվել՝ 14:40-ին:
Բնակարանում այրվել է մահճակալ, և ջերմահարվել է հյուրասենյակը՝ մոտ 15 քմ: